Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սոցիալական աղետ կարող է լինել

Սոցիալական աղետ կարող է լինել
16.05.2013 | 20:07

Այսօր կառավարության նիստից հետո Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին ասել է, թե գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, որի արդյունքները շուտով կհրապարկվեն: Իսկ ավելի կոնկրետ` նախարարն ասել է. «Ամեն դեպքում, բոլորից էժանը մերը կլինի, տեսնենք»:
Իսկ մինչ ընթանում էր գործադիրի նիստը, կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում մի քանի տասնյակ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց հետ էին նաև դաշնակցականներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում աղքատության 35 տոկոս ցուցանիշը կարող է հասնել 60-70 տոկոսի: Եթե իրականանան դաշնակցական պատգամավորի կանխատեսումները, ապա Հայաստանի հասարակությունը կկանգնի իսկական սոցիալական աղետի առաջ:
«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալման սկիզբը», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում» և այլ կարգախոսերով ցուցարարներն արտահայտել են իրենց բողոքը սպասվող թանկացման դեմ: Արդեն իսկ բարձրացել են մի շարք ապրանքների գները` կանթնամթերքի տեսակներ և այլն, իսկ հացի քաշի մասին ավելի լավ է լռենք: Սա արդեն փորձված մեթոդ է Հայաստանում` որպեսզի սպառողի աչքին չերևա գնի բարձրացումը, հաց արտադրողները քաշն են պակասեցնում: Անդրադառնալով նախարար Արմեն Մովսիսյանի հավաստիացմանը, թե «ամեն դեպքում, մերը բոլորից էժան կլինի», փաստենք, որ սա ժողովրդի համար մխիթարանք չէ, քանի որ, եթե հացը, ենթադրենք, արժե մեկ դրամ, իսկ մարդն այդ մեկ դրամը չունի, ուրեմն հացը նրա համար, միևնույնն է, թանկ է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ